National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.11.2014
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 11

Ազգային ժողովը նոյեմբերի 20-ի նիստը սկսել է քվեարկություններով եւ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնց թվում են նաեւ հանրային հնչեղություն ստացած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» եւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծերը, որոնք ընդունվել են երկրորդ ընթերցումով: Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթների ընդունումը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ԱԺ պատգամավոր Լեւոն Դոխոլյանն անդրադարձել է երկրում առկա սոցիալական խնդիրներին, գործազրկությանը եւ այս համատեքստում կարեւորել սոցիալական աջակցության ոլորտի իրական բարեփոխումները: ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը կարծիք է հայտնել, որ օրինագիծը դեկլարատիվ բնույթ է կրում եւ նշել, որ իրենք կողմնակից են սոցիալական բնագավառի խնդիրները թիրախավորված եւ հասցեական լուծելու քաղաքականությանը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ սոցիալական աջակցությունը համայնքային ծառայություն է, եւ քաղաքացին սոցիալական պաշտպանվածությունը պետք է զգա իր բնակավայրում: Նա կարեւորել է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը, որն առավել մատչելի կդարձնի քաղաքացու համար սոցիալական ծառայությունից օգտվելը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով քննարկումների համար, անդրադարձել է պատգամավորների առաջարկներին: Նա բոլոր առաջարկությունները քննարկելու եւ դրանց հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակելու պատրաստակամություն է հայտնել:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Տեսչական մարմինների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը Հայաստանում անցկացվող տեսչական համակարգի բարեփոխումներն են: Բարեփոխման նպատակը ոլորտում կոռուպցիայի նվազեցումն է, գործարարի կողմից իր գործունեությունն իրականացնելու համար բարենպաստ, կանխատեսելի միջավայրի ստեղծումը: Օրենսդրական փոփոխություններով բնակչության ու շրջակա միջավայրի անվտանգությունն առավել ապահովված կլինի: Պարոն Ճշմարիտյանը մանրամասն անդրադարձել է տեսչական մարմինների գործունեությանը, ոլորտի առանձնահատկություններին: Նա ներկայացրել է տեսչական մարմնի գործունեության սկզբունքները, լիազորությունները, օրենքում տեղ գտած հիմնական հասկացությունները, անդրադարձել է տեսչական մարմնի ղեկավարին, ում նշանակում է հանրապետության վարչապետը, կառավարման խորհրդին, որում ընդգրկվում է առնվազն ինը անդամ, ինչպես նաեւ միասնական բողոքարկման հանձնաժողովի գործունեությանը:

Անդրադառնալով տեսչական համակարգի օպտիմալացմանը՝ Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ տեսչական մարմինների թվաքանակը փորձելու են հասցնել 18-ից 10-ի:

Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների բազմաթիվ հարցերին:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Խոսրով Հարությունյանը ողջունել է կառավարության նախաձեռնությունը եւ նշել, որ խնդիրն ունի սոցիալական, քաղաքական, տնտեսական նշանակություն: Պատգամավորի խոսքով՝ օրենքն ունի լրամշակման կարիք, պետք է որոշ հասկացություններ եւ սահմանումներ հստակեցնել:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ նախաձեռնությունը գաղափարի տեսանկյունից ունի սկզբունքային նշանակություն: Ձեւակերպումներն, ըստ պատգամավորի, հստակ են, սակայն որոշ դրույթներ վերանայման կարիք ունեն:

Վարդան Այվազյանն էլ նկատել է, որ նախաձեռնությունը ողջունելի է, փորձ է արվում անդրադառնալ վերահսկողության գործառույթներին եւ նշել, որ հստակեցման կարիք կա:

Եզրափակիչ ելույթում Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին եւ տվել պարզաբանումներ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Խորhրդարանն այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկել է «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նա տեղեկացրել է, որ, ինչպես այլ երկրներում, Հայաստանում եւս կա թրաֆիքինգ եւ մարդկանց շահագործում: Դրանք, սակայն, երբեմն գաղտնի են մնում, քանի որ շատ մարդիկ չեն բարձրաձայնում կատարվածի մասին: Նախորդ տարվա տվյալներով թրաֆիքինգի են ենթարկվել Հայաստանի 19 քաղաքացիներ, որոնցից 13-ը կանայք են եւ երեխաներ:

Ոստիկանության պետի տեղակալը կարծիք է հայտնել, որ նախագծերի փաթեթի ընդունումը դրական ազդեցություն կունենա քաղաքացիների պաշտպանվածության առումով:

Նշենք, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է բարելավել թրաֆիքինգի ենթարկված անձանց՝ հատկապես երեխաների նույնացման գործընթացը, ապահովել աջակցության տրամադրումը թրաֆիքինգի ենթարկված բոլոր զոհերին ներառյալ երեխաներին եւ տղամարդկանց՝ անկախ ազգությունից եւ քաղաքացիությունից, օրենսդրության մեջ ամրագրել վերականգնման եւ մտորման ժամանակահատվածը, երաշխավորել փոխհատուցման եւ իրավաբանական օգնության հասանելիությունը, ստեղծել համապատասխան ֆոնդ, զարգացնել թրաֆիքինգի զոհերի պաշտպանության համակարգը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ գլխադասային՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Օրինագծերի փաթեթով նախատեսվում է կանոնակարգել ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված, ինչպես նաեւ ծառայության ընթացքում առաջ եկող որոշակի հարցեր: Մասնավորապես, ոստիկանությունում ծառայության անցնելու նվազագույն տարիք է առաջարկվում սահմանել 18 տարին` հաշվի առնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները:

Նախատեսվում է առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար տարիքային ավելի բարձր սահմանափակումներ սահմանելու լիազորություն տալ ՀՀ կառավարությանը: Բացի այդ՝ նախագծով առանձին մասնագիտություններով ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավորություն է ընձեռվում համապատասխան մասնագիտության գծով ոստիկանության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելու համար, ինչը հնարավոր չէ գործող օրենքով: Հստակեցվում է ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին այլ պաշտոնի տեղափոխելու համար անհրաժեշտ ծառայության ժամկետի առկայության պահանջը: Նախատեսվում է ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության անցնող քաղաքացիների համար հանել պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պահանջը, բացառությամբ օրենքով սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքերի:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է տեղեկատվական ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից՝ անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում, ինչպես նաեւ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից վարչական-վիճակագրական հաշվետվություններ չներկայացնելու կամ սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար պատասխանատվության սահմանում:

Վերոնշյալ արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, կխթանի տարածաշրջանում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակության բարձրացումը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», երրորդ ընթերցմամբ՝ «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքների նախագծերը:

Սպառելով օրակարգը՝ արտահերթ նիստն ավարտել է աշխատանքը:

Քննարկված օրինագծերի քվեարկությունը, համաձայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանին ուղղված գրության, կիրականացվի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:


03.06.2024
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների` 2023 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների՝...

03.06.2024
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կատարողականը 2023 թ. կազմել է 97.5 տոկոս
2023 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունը ծախսել է 705.6 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել 2022 թվականի հատկացումից 15 տոկոսով: Տարվա պլանը եղել է 653.7 մլրդ դրամ, սակայն այդ միջոցներն ավելացվել են՝ պայմանավորված ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Տարվա ընթացքում իրակ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.06.2024
Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում: Կառույցի ղեկավարը ...

03.06.2024
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում. ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am